Եկեք մի քանի բան հասկանանք:
Ես ուրախ եմ, որ իմ ազգը ուրախ է, ու մեկ-մեկ էլ կան առիթներ, երբ կարելի է լիցքաթափվել ու կտրվել առօրյայից ու ցավից: Բայց դրան ժամ-պատարագ չկա՞: Ամենավատ երազում չէի պատկերացնի, որ Ապրիլի 24-ի հաջորդ օրը պիտի հրապարակում խորովածով նշվի քաղաքացու տոնը: Ո՞ր քաղաքացու օրն եք նշում: Էն քաղաքացու, որի պապերն ու տատերը 111 տարի առաջ ապրիլի 24-ին կոտորվել են ձեր «խաղաղասեր» թուրքերի կողմից, չէ՞: Ի՞նչ եք ցույց տալիս միջազգային հանրությանը, որ մոռացվե՞լ է ամեն ինչ: Հիմա, որ ձեզնից պահանջում ենք գոնե հարգել երեկվա օրվա խորհուրդը՝ պատերազմ ենք ուզու՞մ:
Ինչքան կարելի է չսիրել քեզ ու քո ժողովրդին, որ ամբողջ աշխարհը ՀՀ քաղաքացու օրը ասոցացնի խորովածի հետ: Ինչպե՞ս կարելի է էս ժողովրդի պահանջմունքները սենց իջեցնել ու նրանց սիրտ տանող ճանապարհը դարձնել մանղալն ու դինամիկը: Ինչու՞ պիտի հայ քաղաքացու օրը նշվի ծխով ու խորովածով: Օրվա խորհուրդը պիտի կապ ունենա որոշակի գաղափարների ու արժեքների հետ, հայ քաղաքացու արժեքը խորովա՞ծն է: Ամեն ազգի պահանջմունք ու արժեք թելադրվում է վերևից ներքև, իսկ դուք գտել եք ամենահեշտ ձևը՝ 10.000 դրամ թոշակի բարձրացում, ասֆալտ, խորոված, մանղալ, հեծանիվ. խայտառակ պրիմիտիվ եք։
Քնարիկ Սահակյան